motel eforea – զգացեք Ձեզ ինչպես Ձեր տանը!

Գների փոփոխություն

Նոյեմբերի 1-ից գործում է հատուկ գին բոլոր առանձնասենյակների համար՝ 8.000 դրամ 3 ժամի համար:

Ճանապարհորդությունները վաղուց դարձել են մեր կյանքի անբաժան մասնիկը: Այսպես թե այնպես, յուրաքանչյուր ոք ստիպված է լինում լքել իրեն հարազատ բնակատեղին տարբեր նպատակներով. հանգիստ, գործնական հանդիպում և, վերջապես լավ ժամանց: Մի բան հաստատ է – յուրաքանչյուր մարդու հաճելի է հայտնվել հարմարավետ միջավայրում՝ անգամ ոչ տանը: Ինչպես է դա հնարավոր? Չափազանց պարզ է. motel eforea -ն կդառնա Ձեր համար այն վայրը, որտեղ դուք անպայման կցանկանաք կրկին վերադառնալ!

motel eforea: ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ?

Գաղտնիք չէ, որ Երևանի շատ մոթելներ պատրաստ են տրամադրել իրենց հաճախորդներին բավականին հարմարավետ համարներ, անհրաժեշտ ծառայությունների մի ողջ փաթեթ, ինչպես նաև ամենատարբեր ժամանցային ծրագրեր՝ ցանկացած ճաշակի համապատասխան: Այդ դեպքում Ձեր մոտ կարող է հարց առաջանալ. ինչու պետք է Դուք ընտրեք հենց  motel eforea – ն ? Ամենից առաջ այստեղ Ձեզ անպայման կտպավորի և հաճելիորեն կզարմացնի այս մոթելում տիրող մթնոլորտը: motel eforea  շահավետ տարբերվում է ոչ միայն իր հոյակապ ինտերիերով, բարեհամբույր և ուշադիր աշխատակազմով, այլ նաև համարների մեծ տեսականիով: Այստեղ Ձեզ կառաջարկվի հետևյալ համարները.

Համար «ՄԵԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ»

Համար «ՄԵԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ + ՋԱԿՈՒԶԻ»

Համար «ԵՐԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ»

motel eforea: ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր Երևանում կան մոթելներ, որոնք կարող են պարծենալ լավ սպասարկմամբ և բարձր հարմարավետությամբ: Սակայն քչերը կարող են տրամադրել Ձեզ ընտանեկան մթնոլորտ և Ձեր կարիքների լիակատար պատկերացում: Օրինակ, «նախաճաշ անկողնում» ծառայությունը կխնայի Ձեր ժամանակը և հնարավորություն կտա Ձեզ ավելի երկար վայելել հանգիստը անկողնում պառկած: motel eforea – ն ուղղակի ստեղծված է ռոմանտիկ հանդիպումների համար: Այսպիսի առանձնացված վայրը հիանալի լուծում կդառնա ցանկացած ռոմանտիկի և անձնական հանգիստը գնահատողների համար:

motel eforea – ում դուք անպայման կզգաք Ձեզ յուրահատուկ: Ուշադրությունն ու յուրահատուկ վերաբերմունքը, անկասկած, կթողնեն Ձեր մոտ միայն դրական տպավորություններ Ձեր այցից:

Մենք չենք թվարկի մեր մոթելի առավելություններն ու առանձնահատկությունները: Մեզ շատ ավելի հաճելի կլինի իմանալ դրանց մասին հենց Ձեզանից: Իմ կողմից կարող եմ առանձնացնել միայն մի քանի առանձին պահեր.

  • Ըմբռնում և հարգանք մեր հաճախորդների կարիքների նկատմամբ;
  • Ուշադիր և հարգալից վերաբերմունք ողջ անձնակազմի կողմից;
  • Համարների լայն ընտրություն՝ յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան;
  • Պատասխանատու մոտեցում և լոյալ գնային քաղաքականություն:

motel eforea – ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՖՈՐՏ

Գաղտնիք չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաները վաղուց հնարավորություն են տալիս նախորոք ամրագրել հյուրանոցային համարները: Շատերը ցանցում հավաքելով «Երևան մոթել գներ» հարցումը, ստանում են թանկ մոթելների տպավորիչ ցանկ: motel eforea – ն հաճելիորեն կզարմացնի Ձեզ ոչ միայն հարմարավետությամբ, այլ նաև մատչելի գներով: Այստեղ յուրաքանչյուր ոք կգտնի իր համար ընդունելի տարբերակ՝ հաճելի գնով:

Անկասկած, ցանկացած ժամանակավոր բնակատեղի, լինի դա հյուրանոց թե մոթել, չի կարող փոխարինել հարազատ պատերին: Բայց և այնպես մենք աշխատում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրի մոտ մնան միայն դրական էմոցիաներ՝ motel eforea -ում գտնվելու ժամանակից: Մեր նպատակն է – առաջացնել Ձեզ մոտ ցանկություն՝ մեր մոտ նորից վերադառնալու: Անխոս, Ձեր ժպիտը և հոյակապ տրամադրությունը կդառնա լավագույն պարգևը մեզ համար!